Էրդողանի երդմնակալության արարողությանը Ռուսաստանը կներկայացնի Պետդումայի խոսնակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը կներկայացնի Ռուսաստանը Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Էրդողանի երդմնակալության արարողությանը, հայտնել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է Ինտերֆաքսը։
Նրան հարցրել են, թե արդյոք որոշում է կայացվել, թե ով կներկայացնի Ռուսաստանը արարողությանը։
«Այո, Վյաչեսլավ Վիկտորովիչ Վոլոդինը»,-պատասխանել է նա։
Էրդողանի երդմնակալության արարողությունը կարող է տեղի ունենալ շաբաթ օրը՝ հունիսի 3-ին։