ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած համերգին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկօրյա աշխատանքային այցով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոլդովա` Քիշնև, հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Վարչապետ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ երեկոյան այցելել է «Հանրապետության պալատ», որտեղ Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների հետ ներկա է գտնվել դասական երաժշտության համերգին:

Հաջորդիվ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի անունից պատվիրակությունների ղեկավարների պատվին տրվել է ընդունելություն:

Վարչապետը հունիսի 1-ին Քիշնևում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ:

Քիշնևում նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular