ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում 3 ամսական աղջնակի մահվան փաստով՝ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ. Shamshyan.com

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նրոք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, այն նախաձեռնվել է մայիսի 28-ին «Մուրացան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով։

Այդ օրը, ժամը 07։50-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 3 ամսական աղջնակ է, ով հիվանդանոց է տեղափոխվել շտապօգնութան բժիշկների խմբի կողմից Այգեստան փողոցի տներից մեկից։

Երեխայի 23-ամյա մայրը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իր աղջնակը առողջական խնդիրներ չի ունեցել։

 Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular