ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհրաժեշտ է լուծել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խնդիրը. ՏԿԵ փոխնախարար

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Արմեն Սիմոնյանը և Քրիստինե Ղալեչյանն ընդունել են «China Civil Engineering Construction Corporation» (CCECC) ընկերության փոխտնօրեն Գուան Ցզյասինի գլխավորած պատվիրակությանը։

ՏԿԵ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարի տեղակալները հետաքրքրվելեն ընկերության ունեցած հնարավորություններից, միջազգային փորձից, իրականացված նախագծերից։

«CCECC» ընկերության փոխտնօրեն Գուան Ցզյասինը հանգամանալից ներկայացրել է ընկերության հիմնադրման պատմությունը, ճանապարհաշինության և երկաթուղային տրանսպորտի ոլորտներում ունեցած փորձը, Ասիայում, Եվրոպայում, Աֆրիկայում և Ամերիկայում իրականացրած հաջողված նախագծերը:

Քրիստինե Ղալեչյանը հետաքրքրվել է ընկերության կողմից տարբեր երկրներում կառուցված մի քանի տեսակ թունելներից, դրանց առավելություններից:

Արմեն Սիմոնյանը ներկայացրել է երկաթուղային ոլորտում առկա վիճակը, պետության առաջնահերթությունները, շեշտել, որ անհրաժեշտ է լուծել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խնդիրը և բարելավել ունեցած ենթակառուցվածքները, զարգացնել, համապատասխանեցնել ժամանակակից չափանիշներին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպում-քննարկումները՝ ավելի լավ պատկերացում կազմելու համար Հայաստանում տրանսպորտային և ճանապարհային ոլորտների առկա վիճակի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular