Եղանակը Հայաստանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարբեր վայրերում հունիսի 2-ին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ։ Օդերեւութաբաններն ամպրոպի ժամանակ կանխատեսում են նաեւ հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում երեկոյան ժամերին տեղ-տեղ հնարավոր են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, քամին կուժգնանա՝ 14-18 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +12+14, վաղը ցերեկը՝ +27+29 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +19+23,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +19+22,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +25+27,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +20+23,
Լոռիում՝ գիշերը +6+10, ցերեկը՝ +21+25,
Տավուշում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +24+29,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +19+21,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +23+28,
Արարատում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +28+30,
Արմավիրում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +27+29,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +20+22,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +27+30,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +28+31,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +23+25,
Արցախում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +29+33։