ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվան չի կարող խանգարել Ուկրաինային դառնալ ՆԱՏՕ-ի անդամ․ Սթոլթենբերգ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոսկվան չի կարող խանգարել Ուկրաինային դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, հինգշաբթի Օսլոյում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Սթոլթենբերգը, հայտնում է Reuters-ը։

«Բոլոր դաշնակիցները համաձայն են, որ Մոսկվան չունի վետոյի իրավունք ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ»,- ասել է Սթոլթենբերգը: «Մենք առաջ ենք շարժվում ենք, դաշնակիցները համաձայն են, որ Ուկրաինան դառնա անդամ (ՆԱՏՕ-խմբ.):

Սթոլթենբերգը նաեւ կոչ է արել Կիեւի համար անվտանգության երաշխիքների համակարգ ստեղծել, որը կոչված է հետ պահել Ռուսաստանին երկրի դեմ կրկնվող ռազմական  գործողություններից:

Մինչ Կիեւը եւ Արեւելյան Եվրոպայում նրա ամենամոտ դաշնակիցները կոչ են անում կոնկրետ քայլեր ձեռնարկել Ուկրաինայի անդամակցությունը արագացնելու համար, արեւմտյան կառավարությունները, ինչպիսիք են Միացյալ Նահանգները եւ Գերմանիան, զգուշորեն են վերաբերում ցանկացած քայլի, որը կարող է դաշինքին մոտեցնել Ռուսաստանի հետ պատերազմին, գրում են լրատվամիջոցները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular