ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը բացել է կանոնավոր ծովային նավարկությունները դեպի Ռուսաստան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի Կասպից ծովային նավագնացության ընկերության գլխավոր տնօրեն Քամբիզ Ջահանբանին հայտարարել է Կասպից ծովով դեպի Ռուսաստան կանոնավոր ծովային նավարկությունների բացման մասին։ Ծովային գիծը սկսել է գործել Իրանի Անզալի նավահանգստից դեպի Ռուսաստանի Դաշնության նավահանգիստներ, հայտնում է Persian Express-ը։

Ներկայումս Իրանի հյուսիսային նավահանգիստներից դեպի Ռուսաստանի նավահանգիստներ կոնտեյներային փոխադրումներ է իրականացնում Իրանի Կասպյան նավագնացության ընկերությունը։

Կասպից ծովային բեռնափոխադրման ընկերությունն ծովային բեռնափոխադրումների ոլորտում առաջատար է, այն իրականացնում է բոլոր կոնտեյներային փոխադրումների 75%-ը:

 

Իրանի Կասպից ծովային նավագնացության ընկերության գլխավոր տնօրեն Քամբիզ Ջահանբանին նշել է, որ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումների աճը կազմել է 360%, և դա մեծապես խթան է դարձել շաբաթական ծովային ճանապարհորդությունների մեկնարկի համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular