ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գործող վարչախումբը կրկնօրինակում է «Ապրելու երկիր» կուսակցությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները, տպավորություն է, թե նստած են գրագողության վրա։ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական գործընթացներն ապացուցեցին, որ խորհրդարանական տիտղոսային ընդդիմությունը բացարձակապես անընդունակ է և ի վիճակի չէ որևէ կերպ հակազդելու փաշինյանական վարչախմբին, ավելին, երբեմն տպավորություն է ստեղծվում, թե այդ ընդդիմությունը հենց Նիկոլ Փաշինայնի հենարանն է և քաղքական գործընթացները մխտռում է Փաշինայնի հանգույն, որպեսզի այլ քաղաքական ուժեր չկարողանան զբաղեցնել ընդդիմության տեղը և իրական այլընտրանք ու մրցակցություն ապահովել գործող վարչախմբին։

Ստեղծված չափազանց պարզունակ իրավիճակը ձեռք է տալիս նաև փաշինայնական վարչախմբին, որը հանրության հետ շարունակում է հարաբերվել նախկիններ և ներկաներ դիսկուրսով և տեղն եկած տեղը պատասխանում իրեն քննադատող «նախկիններին»՝  նրանց մեղադրելով տարատեսակ մեղքերի դեմ։

Հասկանալի է, որ նման պայմաններում փաշինյանական իշխանությունը մահու չափ վախենալու էր ոչ թե նույն այդ նախկիններից, այլ այնպիսի քաղաքական ուժերից, որոնք վարքաբեկված չեն, պատրաստված են, ավելի լավ գիտելիքներ ունեն, իսկ քաղաքական այդ ուժերի անդամները վարքաբեկված չեն և հասարակության մեջ հեղինակություն են վայելում։ Բնավ զարմանալի չէ այդ պարագայում, որ գործող իշխանությունների թիրախը վերջին շրջանում դարձել է հենց «Ապրելու երկիր» կուսակցությունը։

Ի դեպ կուսակցության բոլոր նախաձեռնությունները արագորեն ընդօրինակվում են գործող իշխանությունների կողմից։ Կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հայտարարել էր, թե մեքենաների ապակիների թաղանթների վերաբերյալ դիմելու են ոստիկանությանը, հարց են բարձրացնելու հանրությանը չտուգանելու վերաբերյալ։ Անմիջապես գործող իշխանությունները քննարկում նախաձեռնեցին Ազգային ժողովում՝ հրավիրելով ոստիկանապետին և այլ պաշտոնյաների՝ փորձելով իրենք վերցնել նախաձեռնությունը և հանրությանը համոզել, թե հենց իրենք են շահգրգռված քաղաքացուն չտուգանելու և տուգանքի մատերիալ չդարձնելու համար։

Նախօրեին «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ բնակիչների համար գազի սակագնի փոփոխության գործընթաց նախաձեռնելու վերաբերյալ։ 1 խմ-ի համար գործող 143,7 դրամից առնվազն 16 դրամով նվազեցնելու նպատակով։ Մեր տեղեկություններով՝ գործող իշխանությունները նաև այս հարցում են որոշել ընդօրինակել «Ապրելու երկիր» կուսակցությանը և հենց իրենք են մտադիր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջոցով հանրության որոշ շերտերի համար նվազեցնել գազի սակագինը և այդ կերպ փորձել կրկին դիվիդենտներ հավաքել հասարակության շրջանում։

Երևանի քաղաքապետի ընտրությունների նախօրեին նման վարքը բոլորովին էլ զարմանալի չէ։ Գործող իշխանությունները չունեն սեփական խելքը և սեփական կրեատիվը և փորձում են ընդօրինակել այն ուժերին, որոնցից էլ իրապես վախենում են։

Մանվել Եղիազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular