ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քիշնևում Փաշինյանը արձանագրեց, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում երեկ տեղի ունեցավ հնգակողմ հանդիպումը Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Շառլ Միշելի, Էմանուել Մակրոնի և Օլավ Շոլցի մասնակցությամբ։

Մեկ ու կես ժամ տևած հանդիպման արդյունքում այդպես էլ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, սակայն մի շարք առանցքային արձանագրումներ են արվել, մասնավորապես Շաառլ Միշելը հայտարարել է, թե ունեցել են հանարավորություն քննարկելու բոլոր թեմաները, քննարկել են սահմանազատման և խաղաղ պայմանագրի խնդիրները և արդեն հուլիսի 21-ին Բրյուսելում նոր հանդիպում է նախապատրաստվում Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։

Հայաստանի կառավարությունից էլ փոխանցում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրից բացի քննարկվել է նաև սահմանազատման և ապաշրջափակման հարցերը, նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտության, գերիների անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր։ Ինքը՝ Փաշինյանը, հանդիպումից հետո Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպմանը օգտակար է համարել քննարկումը։

Ըստ էության Արևմուտքի այս ակտիվացումը վկայում է, որ թե՛ Փաշինյանը և թե՛ Ալիևը նախընտրում են հարցը լուծել փաթեթով հենց Արևմուտքի քավորությամբ, այլ ոչ թե ՝ Ռուսաստանի։ Թերևս այս համատեքստում ուշագրավ է CNN Prima News հեռուստաընկերությանը Փաշինյանի տված հարցազրույցը, որտեղ ի թիվս այլ հարցերի Փաշինյանը նաև անդրադարձել է Ուկրաինայի հետ պատերազմին և հայտարարել, թե այդ պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Լրագրողի հարցին, թե ինչպես է Հայաստանի դիրքորոշումը ուկրաինական պատերազմի, Ուկրաինայի վրա ռուսական ագրեսիայի վերաբերյալ, որտեղ մի կողմից Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, մյուս կողմից ականատեսն է լինում Ռուսաստանի դաշնության կողմից շատ անցանկալի արարքների Ուկրաինայում, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք և մեր զգացումը այդ պատերազմից, այդ հակամարտությունից անհանգստություն է, որովհետև դա ուղիղ ազդում է մեր բոլոր հարաբերությունների վրա»,- նշել է նա։

Ավելին, ըստ Փաշինյանի, արևմուտքում մտածում են, թե մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, Ռուսաստանում տեսնում են, որ մենք Ուկրաինայի պատերազմում իրենց դաշնակիցը չենք և ստացվում է, որ մենք այդ իրավիճակում ոչ մեկի դաշնակիցը չենք, ինչը նշանակում է, որ խոցելի ենք։ Թվում է, թե կա տարբերակ խուսանավել այս բոլոր բախումների միջև, բայց նաև ճշմարտությունն այն է, որ ինչքան բարդանում է իրադրությունը այնքան նեղանում է խուսանավելու հնարավորությունը։ Հնգակողմ հանդիպումից հետո այս հարցազրույցի հրապարակումը հենց վարչապետի պաշտոնական էջում վկայում է, որ Փաշինյանը պարզ ակնարկում է թե՛ Արևմուտքին և թե՛ Ռուսաստանին, որ այլևս Հայաստանը փոխել է իր արտաքին քաղաքական վեկտորը՝ ուշադրություն չդարձնելով դրա հնարավոր ծանրագույն հետևանքներին։

Արման Գաբրիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular