ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճապոնիայում տեղատարափ անձրեւներ են սկսվել «Մավար» մերձարեւադարձային փոթորկի մոտենալու պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուրբաթ Ճապոնիայի որոշ շրջաններում տեղատարափ անձրեւներ են սկսվել «Մավար» մերձարեւադարձային փոթորկի մոտենալու պատճառով, տեղեկացրել է Reuters-ը։

Իշխանությունները խորհուրդ են տվել ավելի քան միլիոն մարդու տարհանվել, չնայած տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։

«Մավարը», որն այս շաբաթ ավելի վաղ քաոս էր ստեղծել Գուամում, թուլացել է՝ մերձարեւադարձայինի վերածվելով նախկին՝ սուպերթայֆուն կարգավիճակի համեմատ։

Սպասվում էր, որ փոթորկի հիմնական մասը կանցնի գլխավոր՝ Հոնսյու կղզու հարավով, բայց օդերեւութաբանները նախազգուշացրել են, որ գոյություն ունի վտանգ, որ խոնավ օդը կարող է հայտնվել սեզոնային անձրեւների ճակատում՝ առաջ բերելով լոկալ անձրեւներ։

Հրդեհների եւ տարերային աղետների դեմ պայքարի գործակալությունը տեղեկացրել է, որ ամբողջ Ճապոնիայում մոտ 1,3 մլն մարդու խորհուրդ է տրվել տարհանվել, ընդ որում՝ ամենամեծ քանակությունը՝ արեւմտյան Հոնսյուի շրջաններից, հատկապես Վակայամա պրեֆեկտուրայից։

Տրանսպորտի նախարարության տվյալներով՝ ուրբաթ օրվա դրությամբ չեղարկվել է ավելի քան 300 չվերթ, չի գործելու 52 լաստանավ։ Մի քանի երկաթուղային ուղղություններ նույնպես փակվել են։

Եղանակային այսպիսի պայմաններ եղել են նաեւ 2018թ., այդ ժամանակ զոհվել էր ավելի քան 200 մարդ։

Չնայած տեղատարափ անձրեւները Ճապոնիայում հազվադեպ չեն, հունիսը անսովոր վաղ ժամանակ է թայֆունի համար։

Հինգշաբթի Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալությունը (JMA) տեղեկացրել է, որ երկիրն անցկացրել է ամենածանր գարունը 1898թ. հաշվառում վարելու ժամանակներից ի վեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular