ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում օրենքը չի գործում. մի ծեծի պատմություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Քիշնևում Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի և եվրոպական պաշտոնյաների ու ղեկավարների հետ քննարկում էր Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը, Հայաստանում հասարակությունը ցնցվում էր Տավուշի մարզում ապրիլին տեղի ունեցած մի միջադեպի տեսանյութից, որտեղ Դիրլիջանի ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը դաժանորեն ծեծի էր ենթարկում Հաղարծին ռեստորանային համալիրի 16-ամյա մատուցողին։

Վերջինս համարձակվել էր փող պահանջել քրեականի պետից սենյակի համար, և «ոստիկանը» մտել էր խոհանոց և ծեծել տղային։ Ավելի ուշ պարզվեց , որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին, իսկ «ոստիկանը»՝ գործում զղջման հիմքով ոչ միայն քրեական հետապնդման չէր ենթարկվել, այլև շարունակել էր պաշտոնավարել։ Հանրային լուրջ բողոքից հետո ոտիկանությունը հայտնեց, որ նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են և ծառայողական քննություն են սկսել, իսկ գլխավոր դատախազությունը հանձնարարություն է տվել վերացնել Ղայթմազյանի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը։

Ըստ էության ստեղծված իրավիճակում, երբ փաշինյանական վարչախումբը ամեն անգամ փորձում է համոզել, թե Հայաստանում օրենքի գերակայություն է տիրում և բոլորը հավասար են օրենքի առաջ, այս մեկ դեպքը և «ոստիկանի» նկատմամբ չափազանց մեղմ վերաբերմունքը անչափահասի նկատմամբ դաժան ծեծի համար վկայում է, որ Հայաստանում օրենքը գործում է բացառապես ընդդիմադիրների դեպքում, իսկ իշխանության կամակատարների և իրավապահների համար որևէ օրենք այդպես էլ չի գործում և եթե այս դեպքում հնարավոր եղավ որոշակի իրավիճակ փոխել միայն այն պատճառով, որ տեսանյութը հայտնվեց համացանցում, ապա կարելի է ենթադրել, թե որքան նման դեպքեր մնում են չբացահայտված, մեղավորներն էլ չպատժված, քանի որ այդպես էլ որևէ փաստ հայտնի չի դառնում։

Գուրգեն Մամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular