Հայաստանում ծագել է թունաքիմիկատների եւ պարարտանյութերի ներմուծան լուրջ խնդիր. պաշտոնյա
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանում ծագել է թունաքիմիկատների եւ պարարտանյութերի ներմուծան լուրջ խնդիր։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2022թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ժամանակ, հունիսի 2-ին ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Դեռեւս մարտին սննդի եւ պարենային անվտանգության տեսչական մարմինը հայտարարել էր այն մասին, որ նշված ապրանքների ներկրումը Հայաստան չի թույլատրվում։ Դրանք ներառված չեն եղել Հայաստանում կիրառության համար թույլատրված ագրոքիմիկատների եւ պեստիցիդների ցուցակում։ Դա առաջացրել է թունաքիմիկատներ եւ պարարտանյութեր ներմուծող կազմակերպությունների ներկայացուցիչների դժգոհությունը։
«Լուրջ խնդիրներ կան տարբեր ուղղություններում, այդ թվում ներմուծման գծով։ Դուք գիտեք, որ որոշ երկրներ սահմանափակումներ են մտցնում, եւ խնդիրները ծագել են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով»,- ասել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ իրավիճակը կարող է փոխվել միայն մեկ-մեկուկես տարի հետո։