Պակիստանում առեւանգել են հայտնի իրավապաշտպանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊակիստանցի հայտնի իրավապաշտպան եւ փաստաբան Ջիբրան Նասիրը առեւանգվել է հինգշաբթի ուշ երեկոյան Կարաչիում։ Դեպքը լուրջ արձագանք է առաջացրել երկրում։ Իրավապաշտպանի առեւանգման մասին տեղեկացրել է նրա կինը՝ Մանշա Փաշան, տեղեկացրել է Reuters-ը։
Ոչ մի իրավապահ հաստատություն չի հաստատել, որ Նասիրն իրենց մոտ է, բայց նրա առեւանգումը տեղի է ունեցել այն պահին, երբ երկիրն ընկղմվել է քաղաքական ցնցումների նոր հորձանուտի մեջ։
Իրավապաշտպանի կինը պատմել է, որ իրենք տուն էին գնում, երբ նրանց դիմաց կտրել են սպիտակ պիկապն ու սեդանը։
«Դրանից հետո առնվազն 15, գուցե ավելի շատ, տղամարդիկ քաղաքացիական հագուստներով, մոտեցել եւ Ջիբրանին եւ կարգադրել դուրս գալ մեքենայից»,- ասել է Փաշան գործակալությանը՝ ավելացնելով, որ բոլոր տղամարդիկ զինված էին։
Նա նշել է, որ իր հետ կապվել եւ բացատրել են ամուսնու առեւանգման պատճառները։ Փաշան ասել է, որ փորձել է դիմում ներկայացնել ոստիկանություն, բայց նրանք դժկամությամբ են արձագանքել։
Նասիրը, որը մասնակցել է 2018թ. ընտրություններին որպես անկախ թեկնածու, երկրում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների բացահայտ քննադատն էր եւ մի շարք աղմկալի գործերում ներկայացնում էր զոհերի շահերը՝ որպես փաստաբան։
Վերջերս նա քննադատել էր նախկին վարչապետ Իմրան Խանի կուսակցության առաջնորդների զանգվածային ձերբակալությունները եւ նրանց զինվորական դատարաններում դատելու որոշումն այս ամսվա սկզբին բուռն բողոքներից հետո։