ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն ինչի՞ հիման վրա է «անկլավներ» պահանջում, դա իրավաբանական հիմք չունի. Ռուբեն Գալիչյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը Մոլդովայի հայ համայնքի որոշ անդամների հետ հանդիպման ընթացքում խոսելով «անկլավների» մասին՝  վստահեցրել էր, որ Հայաստանում չկա այնպիսի անկլավ, որի հանձնումը կարող է ճանապարհային որևէ խնդիր առաջացնել Հայաստանի համար, քանի որ ճանապարհային ցանցը զարգացնում են։

Փաշինյանի այս տեսակետի հետ համաձայն չէ ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը։

«Ինքս դեմ եմ այս «անկլավների» հանձնմանը, քանի որ Ադրբեջանն իր սահմանադրական ակտի 2-րդ հոդվածով ամրագրում է, որ ժառանգն է 1918-1920 թվականների Ադրբեջանի տարածքի, իսկ այդ շրջանում որևէ «անկլավ» գոյություն չուներ։ Այդ «անկլավները», երբ ժամանակին տրվել են Ադրբեջանին, տրվել են՝ առանց իրավաբանական հիմք ունենալու։ Եթե Ադրբեջանը կարողանա իրավաբանորեն փաստեր ներկայացնել, որ դրանք ժամանակին իրեն են տրվել Հայաստանի կողմից, այդ ժամանակ ինչ-որ տեղ հասկանալի կլինի, բայց այդ ամենը մենք պետք է պահանջենք։

Երկրորդ՝ եթե Տիգրանաշենը հանձնում են Ադրբեջանին, ապա բեռնատարները, ավտոբուսները, իրանական ֆուրերն անկարող կլինեն այդ ճանապարհով անցնել, քանի որ այլընտրանքային ճանապարհը փոքր գյուղական ճանապարհ է, որն անցնում է  գյուղերի միջով, այն նեղ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Գալիչյանը։Ըստ նրա՝ այլընտրանքային ճանապարհը հայկական կողմի համար դժվար գործածելի կլինի, քանի որ դրա համար երկարատև ժամանակ է անհրաժեշտ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում;

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular