ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանում Ադրբեջանի հայտարարությունները սուտ են անվանել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ներկայացուցչության փակումը նրա ներկայացուցչի արտաքսումից հետո Ադրբեջանի կառավարության համար պատրվակ է՝ կապված երկու երկրների միջեւ վերջին տարաձայնությունների հետ, հաղորդում է IRNA-ն՝ վկայակոչելով աղբյուրը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես բարի մտադրություններ է ունեցել իր հարեւանների հետ հարաբերություններում եւ ցանկացել է երկու երկրների միջեւ խնդիրները լուծել երկխոսության ճանապարհով եւ խուսափել անտրամաբանական, էմոցիոնալ եւ լարվածությունը մեծացնող գործողություններից, ուստի ադրբեջանական որոշ լրատվամիջոցների կողմից արված որոշ հայտարարություններ այս առումով սուտ են։

Իրանի Իսլամական Հանրապետությունը Բաքվում շատ սեփականություն ունի, եւ վերջին գործողությունները ադրբեջանական կողմի միակողմանի եւ հապճեպ արդարացումներն են Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը պատկանող սեփականության նկատմամբ, ինչը, իհարկե, կարող է լուծվել երկխոսության միջոցով»,-հայտնել է աղբյուրը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular