ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրեմլն արձագանքել է ՌԴ–ի հետ դաշնակցային կապերի մասին Փաշինյանի հայտարարությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ուկրաինայի տարածքում հակամարտության նկատմամբ Հայաստանի վերաբերմունքում կան որոշակի նրբերանգներ։ Այս խոսքերով է նա մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Երևանը Մոսկվայի դաշնակիցը չէ Կիևի հետ առճակատման հարցում, գրում է Gazeta.ru-ն։

Պեսկովն այս հայտարարությունն անվանել է լուրջ և հավելել, որ Կրեմլն ի գիտություն է ընդունել դա։

«Մենք գիտենք, որ ուկրաինական հակամարտության վերաբերյալ Հայաստանի մոտեցումներում կան որոշակի նրբերանգներ»,- ասել է նա։

Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է զարգացնել հայեցակարգային դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular