ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Քննարկվել է 2022 թ. սեպտեմբերին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի` ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում դոկտոր Քահլի հետ տեղի ունեցած քննարկումների արդյունքում հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացման առնչությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular