ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետբյուջեի հաշվին շրջագայողը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ցեղասպանության ճանաչումը՝ օդի մեջ, բան չի տալիս մեզ, բացի բարոյական շոյվածությունից». այս խոսքերի հեղինակը Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանն է, որը բավականին շատ է սիրում մեկնել գործուղումների, այլ կերպ ասած՝ ճամփորդել՝ պետբյուջեի հաշվին, սակայն նախկին սփյուռքահայը ցեղասպանության ճանաչման հարցն անիմաստ մի բան է համարում:

Բայց այդ գաղափարի կրող պաշոնյան միայն 2022 թվականին 13 գործուղման է մեկնել տարբեր երկրներ: 2022 թվականին կառույցին հատկացվել է 578 մլն 945 հազար դրամ: Այս տարի եւս Զարեհ Սինանյանն ակտիվ ճամփորդող է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ ամիս նա մեկ շաբաթով Գերմանիայում է եղել, ապրիլ ամսին նա ութ օրով Իսպանիայում էր:

Ամենաուշագրավ գործուղումը եղել է փետրվարին. նա փետրվարի 17-ից մինչեւ մարտի 2-ը եղել է ԱՄՆ-ում: Հիշեցնենք, որ մինչ Հայաստանում պաշտոն ստանալը Սինանյանը ԱՄն-ում էր բնակվում, իսկ հիմա էլ ԱՄՆ է մեկնում՝ պետբյուջեի հաշվին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular