ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Միմյանց չեն վստահում». Տարասովը մատնանշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հեռավորությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Politexpert.net-ը գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 25-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ հայտարարեցին պետությունների միջև տարածքային վեճի կարգավորման մասին։ Այն թե որքանո՞վ են հիմա երկու երկրները մոտ խաղաղությանը, բացատրել է REGNUM լրատվական գործակալության արևելյան խմբագրության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։

Ըստ նրա առայժմ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր պայմանավորվածությունները գոյություն ունեն միայն բառերով, վերջին երկու շաբաթվա ընթացքում այն ​​անընդհատ էր հնչում, բայց թղթի վրա ոչինչ չէր գրանցվում:

«Երբ մենք ստանանք խաղաղության համաձայնագիր, կամ գոնե միջանկյալ համաձայնագիր, որում նշվելու է, որ, օրինակ «Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ղարաբաղը նրա մաս է կազմում» և այլն, ապա դա արդեն կլինի իրավական փաստաթուղթ, մինչ այդ ամեն ինչ ընթանում է միայն բառերով։ Այսօր նրանք մեկ են ասում, վաղը այլ բան կասեն։ Դիրքորոշումները փոխվում են, և դրանք մեկնաբանելը, ինչպես ասում են՝ խոսքը քամուն տալ է»,- ասել է politeexpert-ի զրուցակիցը։

Դատելով ԵԱՏՄ Գերագույն խորհրդում կայացած հանդիպման ժամանակ Փաշինյանի և Ալիևի ուրվագծած դիրքորոշումներից խաղաղության նախանշաններ դեռևս մոտ չեն, շարունակել է քաղաքագետը, գայթակղության քարը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է և այն, թե ինչպես է ապահովվելու հայերի անվտանգությունն այս տարածքներում։

«Հայաստանը պահանջում է միջազգային վերահսկողություն, Ադրբեջանը կարծում է, որ դա չպետք է արվի, որ ինքը կարող է վերահսկողություն ապահովել։ Սա արյունոտ պատմություն է։ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց չեն վստահում, Երևանը պահանջում է այդ ամենին միացնել Արեւմուտքին, բայց նման պայմաններում Ադրբեջանը պայմանագիրը չի ստորագրի։ Ուստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության պայմանագիր կնքելուն հասնելու համար դեռ երկար ճանապարհ է պետք անցնել, դա հսկայական հեռավորություն է»,- ընդգծել է Տարասովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular