Արգենտինայում տեղի է ունեցել 5,1 մագնիտուդով երկրաշարժ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրգենտինայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացրել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։
Սեյսմոլոգների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Անդալգալա քաղաքից 19 կիլոմետր հեռու, օջախը՝ 8 կիլոմետր խորության վրա։ Անդալգալա քաղաքում ապրում է մոտ 14 հազար մարդ։ Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։