ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը պաշտոնապես դարձավ Թուրքիայի նախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հանձնվեց  Բարձրագույն ընտրական խորհրդի արձանագրությունը Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթելու մասին, այնուհետեւ Թուրքիայի նախագահը երդվեց Ազգային մեծ ժողովում (խորհրդարանում) եւ պաշտոնապես ստանձնեց պաշտոնը։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Էրդողանի հաղթանակի մասին արձանագրությունը Թուրքիայի նախագահին է հանձնել Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ եւ տարիքով ավագ պատգամավոր Դեւլեթ Բահչելին։

Այնուհետեւ Էրդողանը երդվել է՝ դրանով իսկ ստանձնելով Թուրքիայի նախագահի պաշտոնը։ Հնչել է Թուրքիայի օրհներգը։ Երդումից հետո Էրդողանը կայցելի Աթաթյուրքի դամբարան (Անըթքաբիր)։

«Հանրապետական դաշինքի», որը գլխավորում է կառավարող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը (AK Parti), միասնական թեկնածուն՝ Էրդողանը, վերընտրվել է Թուրքիայի նախագահ, նա հավաքել է ընտրողների ձայների ավելի քան 52 տոկոսը։ Նրա մրցակիցը՝ ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, հավաքել է ձայների 47,82 տոկոսը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular