Թուրքիան հատուկջոկատայիններ կուղարկի Կոսովո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի խնդրանքով Թուրքիայի հատուկջոկատայինները կուղարկվեն Կոսովո, տեղեկացրել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
Թուրք կոմանդոսները Կոսովո կմեկնեն «Նեապոլում (Իտալիա) ՆԱՏՕ-ի միավորված ուժերի հրամանատարության խնդրանքով»։ Կուղարկվի 65-րդ մեքենայացված հետեւակ բրիգադի գումարտակը։ Այն ՆԱՏՕ-ի պահեստային ուժերի ստորաբաժանում է։
Զինվորականների հայտարարությունում նշվել է, որ Թուրքիան ուշադիր հետեւում է իրադարձությունների զարգացմանը Բալկաններում, «որտեղ մենք ընդհանուր պատմական եւ մշակութային արժեքներ ունենք»։