ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միութենական պետության եւ ԵԱՏՄ-ի կապակցումը կարող է դնել Մեծ եվրասիական գործընկերության հիմքը. Գրիզլով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միութենական պետության եւ ԵԱՏՄ-ի կապակցումը կարող է դնել Մեծ եվրասիական գործընկերության հիմքը։ Այս մասին ասել է Մինսկում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մեր առջեւ պատմությունը հավակնոտ խնդիրներ է դնում, մասնավորապես՝ նոր ինտեգրացիոն կառույցների ստեղծման եւ զարգացման վերաբերյալ։ Ավելին, այդ նպատակն արտացոլված է մինչեւ 2025թ. Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններում։ Համոզված եմ, որ ԵԱՏՄ-ի եւ Միութենական պետության նախագծերի կապակցումը կարող է դառնալ հենց այն աղյուսը, որը կդրվի Մեծ եվրասիական գործընկերության հիմքում»,- նշել է դիվանագետն իր հոդվածում, որը հրապարակել է «СБ. Беларусь сегодня» պարբերականը։ Գրիզլովը հիշեցրել է, որ հետխորհրդային տարածքում, Միութենական պետությունից եւ Եվրասիական տնտեսական միությունից բացի, հաջող զարգանում են նաեւ այլ ձեւաչափեր, օրինակ՝ Անկախ Պետությունների Համագործակցությունը եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։

«Նշված կառույցները չեն հակասում մեկը մյուսին, մրցակցության մեջ չեն մտնում միմյանց հետ, այլ հակառակը՝ օգնում են երկրներին լուծել ավելի լայն շրջանակի հարցեր։ Այս հավաստիացումն արդարացի է նաեւ Միութենական պետության եւ ԵԱՏՄ-ի մասով»,- ընդգծել է դեսպանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular