ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաղթանակ թաղամասում մեքենան շրջվել է և հայտնվել առվակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 6-ին, ժամը 01։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 11-րդ փողոցի մոտակայքում ավտոմեքենան կողաշրջվել է և հայտնվել առվակում։

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հաղթանակ թաղամասի գերեզմանատան մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Դ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել առվակում։
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular