ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկանդալները հայկական ավիաընկերությունների շուրջ. ներկլանային գզվռտոցներ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայկական ավիաընկերությունների շուրջ պարբերաբար տեղի ունեցող սկանդալային միջադեպերը ունեն ոչ միայն արտաքին քաղաքական, այլ նաև ներքին ներկլանային բնույթ։

«FlyOne Armenia» ընկերության հետ վերջին շրջանում մի ամբողջ շարք նման աղմկահարույց դեպքեր են տեղի ունեցել, եթե Թուրքիայի հետ կապված սկանդալը լուրջ զարմանք չի առաջացնում, քանի որ ի սկզբանե նշվում էր, որ դա քաղաքական բաղադրիչ է պարունակում կապված Նեմեսիս գործողության հուշարձանի տեղադրման հետ, ապա արաբական ուղղություններով թռիչքները բավական տարօրինակ են թվում։

«FlyOne Armenia»-ին մի քանի անգամ արգելել են Արաբական Միացյալ Էմիրատներ մտնել։ Ընկերությունն ինքն էլ տարակուսանք է հայտնում՝ նշելով, թե որևէ խնդիր չունի, ֆինանսական, փաստաթղթային, պայմանագրային։ «FlyOne Armenia»-ն երբեմն-երբեմն խնդիրներ է ունենում նաև եվրամիության հետ։ Փորձագետները չեն բացառում, որ կարող են քողարկված խնդիրներ լինեն հայկական մեկ այլ ավիաընկերության ՝ «Fly Arna»-ի հետ, ընդ որում այս մրցակցությունը առավելապես անդրկուլիսյան է։

«Fly arna» ընկերությունը, որի փայատերը արաբական ընկերություններից մեկն է լուրջ լծակներ ունի արաբական աշխարհում և չեն բացառվում, որ հենց «Fly Arna»-ի մատն է խառը, որ «FlyOne»-ի դեմ պարբերաբար գործողություններ են իրականացվում՝ լրջորեն հարվածելով նրա հեղինակությանը։ Թեև խոչընդոտները երկար չեն տևում, սակայն իմիջային լուրջ կորուստներ են ունենում։

Ավելորդ չի հիշատակել, որ «Fly Arna» ընկերությունը ուղակիորեն կապված է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։ Թեև պաշտոնապես ընկերության սեփականատերերից մեկը «Անիվ» հիմնադրամն է, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը հենց Ավինյանն է, սակայն շատերը նշում են, որ նա իր սեփական բիզնես հետաքրքրություններն ունի և հենց այստեղ էլ խաչվում են Տիգրան Ավինյանի ու «FlyOne»-ի սեփականատեր Խաչատուր Սուքիասյանի հետաքրքրությունները։ Այս երկու անձանց հակամարտության մասին մենք բազմիցս առիթ ունեցել ենք գրելու։ Բնավ տարօրինակ չէ, որ Նեմեսիս գործողության արձանի բացման արարողությանը Տիգրան Ավինյանը անձամբ էր մասնակցում, թեև փաշինյանական իշխանության տարբեր ներկայացուցիչներ՝ այդ թվում Նիկոլ Փաշինյանը, արձանագրում էին, որ դա սխալ դիվանագիտական քայլ էր։ Այս կերպ Ավինյանը փորձում է հեռացնել մրցակիցներին իր ճանապարհից և իր սեփական բիզնես հետաքրքրություներն առաջ մղել։ 

Գարիկ Անանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular