ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փառք Աստծո, Սյունիքի մարզից արտագաղթ չկա. Սյունիքը շատ լավ օրինակ ցույց տվեց. մարզպետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փառք Աստծո, Սյունիքի մարզից արտագաղթ չկա: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

«Բոլորն ապրում են իրենց տներում, բոլորը պետք է ապրեն իրենց տներում եւ ես շնորհակալ եմ Սյունիքի բնակչությանը, որ այդ ամբողջը շատ լավ գիտակցում են, որ դա իրենց տունն է, իրենց հայրենիքն է, իրենք պետք է մնան, ծաղկեցնեն ու զարգացնեն»,-ասաց նա:

Մարզպետը նկատեց, որ Սյունիքը շատ ծանր փուլ է անցել, եւ շատ կարեւոր էր բնակչության եւ բարոյահոգեբանական վիճակը, եւ ձեռք ձեռքի բռնելը. «Այս իմաստով, Սյունիքը շատ լավ օրինակ ցույց տվեց: Անկախ ամեն ինչից կա նաեւ վերքաղաքական բան՝ լինել միասնական, ամուր եւ թույլ չտալ, որ մենք մեր թշնամիներին առիթ տանք եւս մեկ անգամ մեզ թիրախավորելու եւ իրենց նպատակին հասնելու»,- ընդգծեց Ռոբերտ Ղուկասյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular