ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի Ուկրաինայի մասին խոսքերից հետո Ռուսաստանում խոսել են Հայաստանի հետ հարաբերությունների մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lenta.ru-ն գրում է, որ հավաքական Արևմուտքը կարող է համոզել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունք դրսևորել: Lenta.ru-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Սվետլանա Ժուրովան  խոսելով Մոսկվայի և Երևանի հարաբերությունների մասին ուկրաինական հակամարտության մասին Փաշինյանի խոսքերից հետո։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետն ասել էր, որ Երևանը Մոսկվայի դաշնակիցը չէ Ուկրաինայի հակամարտությունում։ Ըստ Փաշինյանի Հայաստանը մտահոգված է, որ Արևմուտքը այլ կարծիք ունի Երևանի դիրքորոշման վերաբերյալ, իսկ թյուրըմբռնումը ազդում է երկրի բոլոր հարաբերությունների վրա։

«Սա, ասենք, որ վատ նորություն է։ Սա ինձ համար անսպասելի է»,- ասել է Սվետլանա Ժուրովան, - եթե նա անկեղծորեն է այդպես կարծում, ապա, ցավոք, պարզ է, որ եթե նրան դիմեն Արևմուտքից մեր նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքի կամ Ուկրաինային օգնելու համար, ապա ստացվում է, որ նա կհամաձայնի։ Նա ազդանշան է տալիս, որ  կարող են դիմել նրան նման օգնության համար»:

Միաժամանակ պատգամավորը հիշեցրել է, որ Փաշինյանը վերջերս հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Այդ պատճառով է նման հայտարարությունը զարմանալի։ Ի՞նչ է պատահել, որ կարողացել են այնքան ճնշում գործադրել, որ նա հանկարծ սկսել է այդպես խոսել։ Ես նախկինում նրանից նման հայտարարություններ չեմ լսել»,- եզրափակել է Lenta.ru-ի զրուցակիցը։

Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Երևանը չի կարող էթնիկ հայերին հետ պահել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը մասնակցելուց։ «Չկան մեխանիզմներ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի հայ քաղաքացիներին հետ պահելու այդ գործողություններից, քանի որ նրանք կոնկրետ պետությունների քաղաքացիներ են և ունեն իրավունքներ և պարտավորություններ», - ասել է դիվանագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular