ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատ Միրզոյանն ավստրիացի գործընկերոջն է ներկայացրել հայ-ադրբեջանական գործընթացի վերջին զարգացումները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ, որի ժմանակ զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ համագործակցության օրակարգին, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխշահավետ փոխգործակցության հարցերին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի շուրջ:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր:

ՀՀ ԱԳ նախարարն ավստրիացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Նախարար Միրզոյանը շեշտել է բանակցություններում առանցքային հարցերի, մասնավորապես` տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հստակ արտահայտված հանձնառության հիման վրա սահմանազատման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերի հասցեագրման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:

Ընդգծվել է առկա, այդ թվում՝ մարդասիրական խնդիրների, Լաչինի միջանցքի արգելափակման խնդրի հասցեագրման և ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular