ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տեղի որոշ հատվածներում Ադրբեջանի զինված ուժերը հետ են գնացել»․ Սյունիքի մարզպետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին շաբաթների ընթացքում որևէ սահմանային միջադեպ չունենք արձանագրված: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Անդրադառնալով նրան, որ Տեղ գյուղի հատվածում ադրբեջանցիներն առաջ են եկել, եւ հարցին, թե արդյոք այնտեղ սահմանագշման աշխատանքներ են իրականացվում, Ռոբերտ Ղուկասյանն ասաց. «Քանի որ այդ հատվածը քաղաքացիական անձինք չեն կարող գնալ, ապա այդ հարցի հասցեատերը պետք է լինեն համապատասխան կառույցներ, այսինքն ԱԱԾ-ն, ՊՆ-ն»:

Նա ընդծեց, որ երկու կողմից էլ մերթընդմերթ ինժեներական աշխատանքներ իրականացվում են:

Լրագրողների հարցին, թե ինչ պետք է անեն Տեղ գյուղի այն բնակիչները, որոնք կորցրել են իրենց վարելահողերը՝ նա պատասխանեց․ «Այն տարածքները, որտեղ այսօր գյուղացին չի կարող մուտք գործել, այս տարվա չիրացված եկամտի համար կստանա աջակցություն։ Ես վստահ եմ, որ Ադրբեջանը պետք է հետ գնա այնտեղ, որտեղից որ առաջ է եկել»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular