ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ ռազմագերների նկարահանմանը նախորդող եւ հաջորդող փուլերում ինտենսիվանում է ճնշումը նրանց նկատմամբ. Սիրանուշ Սահակյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական լրատվամիջոցներով հայ ռազմագերիներին տեսանկարահանելու նպատակը միջազգային հանրությունում մարդու իրավունքների առնչությամբ Ադրբեջանի հեղինակությունը բարձրացնելն է, ինչպես նաեւ պատրաստված է ներքին լսարանի համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը:

Նշենք, որ ադրբեջանական հանրային հեռուստաընկերությունը տեսանկարահանել է հայ ռազմագերիներին, որոնք պատմում են, թե իբրեւ լավ պայմաններում են պահվում:

«Այստեղ մենք տեսնում ենք, որ ադրբեջանական մարդասիրությամբ վերադասում են իրենց հայերից, մյուս կողմից հանրային հետաքրքրություն են առաջացնում ռազմագերիների հանդեպ: Այս տեսանյութերի տարածումը գեներացնում է նաեւ ատելություն: Նրանք այդ ատելության մակարդակն են նաեւ կառավարում հասարակության ներսում: Այդ տեսանյութում խոսող բոլոր ռազագերիների կամքը ազատ չէ: Նրանք կաշկանդված են եւ գտնվում են կյանքի սպառնալիքների ներքո, չեն կարող կամային գործողություններ կատարել: Տեսանյութերի նկարահանմանը նախորդող եւ հաջորդող փուլերում նաեւ ինտենսիվանում է ճնշումը՝ բոլոր դրսեւորումներով, այդ թվում՝ հոգեբանական: Պետք է փաստենք, որ ռազմագերիների կամարտահայտությունը ազատ չէ եւ մասնագիտական կարծիքների միջոցով էլ կարելի է դա հաստատել»,- նշեց Սիրանուշ Սահակյանը:

Սահակյանն ասաց, որ տեսանյութում պատերազմից հետո Խծաբերդի հատվածից գերեվարված գյումրեցի պահեստազորայիններն են եւ երկու զինծառայողներ, որոնք Գեղարքունիքի հատվածից էին գերեվարվել:

Հարցին՝ թե ի՞նչ օգուտ է սա տալու Ադրբեջանին, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց. «Եթե առհասարակ աշխատանք չտարվի, ապա անհնար կդառնա երկրի լեգիտիմությունը պաշտպանելը, եւ նրանք էլ ընտրել են կեղծարարական մեթոդը»:

Անդրադառնալով հայ ռազմագերների հայրենադարձման խնդրին, Սիրանուշ Սահակյանն ասաց, որ իրավական գործընթացներն իրենց բնականոն ճանապարհով զարգանում են, արտասովոր զարգացումներ չկան.

«Տեսնում ենք, որ քաղաքական առումով նաեւ փոխհամաձայնեցնում են ռազմագերիների փոխանակման հարցը: Եվ սպասում կար, որ այս շաբաթների ընթացքում հայրենադարձում տեղի կունենար եվրոպական միջնորդությամբ: Այս հետաձգմանը զուգընթաց մենք սադրիչ գործելակերպ ենք տեսնում Ադրբեջանի կողմից: Օրինակ՝ ադրբեջանական դիվերսանտների ձերբակալումից հետո տեսանք, որ Ադրբեջանը առեւանգեց երկու զինծառայողների, եւ նրանց մատուցեց որպես դիվերսանտներ, ինչ-որ առումով դա եւս իրավական հարթության մեջ ուժի ցուցադրություն էր Հայաստանի հանդեպ: Կանխատեսելի է, որ գործարքի արդյունքում եվրոպական կամ այլ երկրների միջնորդությամբ, եթե հայկական կողմը որոշ քաղաքական խնդիրների բավարարում տա, ապա դրան կհաջորդի ռազմագերիների խնդրի լուծումը»:

Նշենք, որ Բաքվում 33 հաստատված հայ ռազմագերի կա, ինչպես նաեւ երկու զինծառայող, որոնք մայիսի 26-ին էին գերեվարվել: Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ 80 չհաստատված գերեվարման փաստ կա, սակայն նրանց մասով տեղեկությունների պակաս կա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular