ՌԴ–ն քննարկում է Հայաստանում, Սիրիայում և Աֆրիկայում համատեղ դպրոցներ ստեղծելու հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ կրթության նախարարությունը մշակում է Հայաստանում, Սիրիայի Արաբական Հանրապետությունում, ինչպես նաեւ աֆրիկյան մի շարք երկրներում համատեղ դպրոցների ստեղծման հարցը: Այս մասին երեքշաբթի հայտնել է ՌԴ կրթության փոխնախարար Տատյանա Վասիլեւան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Շարունակվում է ռուս-արտասահմանյան համատեղ դպրոցների կառուցումը։ Մշակվում է արդեն գործող դպրոցների լրացուցիչ մասնաշենքերի կառուցման հարցը։ Բացի այդ, մշակվում է Հայաստանում, Սիրիայի Արաբական Հանրապետությունում, ինչպես նաեւ աֆրիկյան մի շարք երկրներում համատեղ դպրոցների ստեղծման հարցը»,-ասել է նա։
Փոխնախարարի խոսքով՝ աշխատանքներ են տարվում աֆրիկյան, ասիական-խաղաղօվկիանոսյան, լատինա–ամերիկյան տարածաշրջանների ավելի քան 60 երկրներում ռուսերենով կրթության կենտրոններ ստեղծելու ուղղությամբ:
Վասիլեւան հավելել է, որ նման կենտրոնների բացումը նպաստում է ոչ միայն լեզվի առաջխաղացմանը, այլեւ մշակույթին, ավանդույթներին ծանոթանալուն։