ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կախովկայի ՀԷԿ-ի «խարխլումը» չի խանգարի Ուկրաինայի հակահարձակմանը. Զելենսկի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի հերթական նիստն է անցկացրել։ Հանդիպմանը քննարկվել է ճակատում տիրող իրավիճակը և ռուսների կողմից Կախովսկայա հիդրոէլեկտրակայանը խարխլելու հարցը։ Այդ մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Զելենսկիի Telegram ալիքում արված հայտարարությանը։

«Զինվորական հրամանատարության հաշվետվությունները։ Մանրամասն վերլուծել ենք առաջնագծում տիրող իրավիճակը և հետագա գործողություններին մեր ուժերի պատրաստվածությունը։ Պատրաստությունն առավելագույնն է»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։

«Միևնույն ժամանակ ամբարտակի պայթյունը չի ազդել Ուկրաինայի՝ սեփական տարածքներն ապաօկուպացնելու ունակության վրա»,- վստահեցրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular