ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 07 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Դանիա՝ Իոախիմ թագաժառանգի ծննդյան օր, Իսպանիա՝ Հանրապետության օր, Մալթա՝ Տառապյալների օր, Նորվեգիա՝ Անկախության օր, Պերու՝ Դրոշի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1683– ծնվել է բանաստեղծ, երաժիշտ, գիտնական, հրատարակիչ, ազգային և կրթական լուսավորման շարժման գործիչ Պաղտասար Դպիրը։

1724- թուրքական ստվար բանակը գրավել է Երևանը:

1879-ծնվել է բանասեր և հայագետ Արշակ Ալպոյաջյանը:

1883– տեղի է  ունեցել Մոսկվայի Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ մայր տաճարի լուսավորման հանդիսավոր արարողությունը։

1917-ծնվել է  խորհրդահայ փորձարկող օդաչու Անդրեյ Մանուչարովը:

1923- Կավբյուրոյի նիստում Հայաստանի ղեկավարության և արցախահայության հաստատակամ ու հետևողական ջանքերի շնորհիվ Ադրբեջանի իշխանությունները ստիպված ԼՂ-ն անջատելով դաշտային մասից, կազմել են Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ)։ Բացի դա նիստում ընդունվել է որոշում վիճելի համարվող հայկական ու հայաբնակ Ախալքալաքի ու Ծալկայի (Խրամի) պատկանելության հարցը թողնել  Վրաստանի կոմկուսի կենտկոմի հայեցողությանը, իսկ Լոռու «չեզոք գոտին» թողնել Հայաստանի կազմում։

1945-ԽՍՀՄ արտգործնախարար Մոլոտովը Մոսկվայում թուրքական դեսպանի հետ հանդիպմանը պահանջել է վերանայել թուրք-խորհրդային սահմանը, հետագայում այդ պահանջը հիմնավորելու նպատակով իրականացվել է ՀՍԽՀ բնակչության քանակի ավելացում՝ արտասահմանից հայերի ներգաղթ իրականացման միջոցով։

1952– ծնվել է Օրհան Փամուկը, չերքեզական ծագումով թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր, որը հայտնի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեցած իր հայամետ դիրքորոշմամբ, որի համար հալածվել է Թուրքիայի իշխանությունների կողմից։

1959-ծնվել է քաղաքական գործիչ Ստեփան Դեմիրճյանը:

1987-վախճանվել է գեներալ-մայոր Հմայակ Հախնազարյանը:

1992-Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում այդ երկրի նախագահ է դարձել Աբուլֆազ էլչիբեյը։

2004- «Զվարթնոց» օդանավակայանում հանդիսավորությամբ սկսվել է նոր ուղևորատար համալիրի շինարարությունը: 

2005- Փարիզի մերձակայքում գտնվող Պլեսի-Ռոբենսոն քաղաքի կենտրոնական զբոսայգում հանդիսավորությամբ բացվել է զորավար Անդրանիկի արձանը։

2007-Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի վարչապետ է նշանակել Սերժ Սարգսյանին, իսկ Ազգային ժողովի առաջին նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ խորհրդարանի նախագահ է ընտրվել Տիգրան Թորոսյանը:

2012– վախճանվել է փայտի վրա փորագրող վարպետ Արսեն Փանոսյանը:

2015-Հայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ:

2016-մշակույթի նախարարի հրամանով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար է նշանակվել ամերիկահայ անվանի դաշնակահար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը:

2018- Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին խորհրդարանը հավանություն է տվել ձայների 62 կողմ, 39 դեմ հարաբերակցությամբ:

2019- Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և նաև հանդես եկել հայտարարությամբ։

- ոտիկանությունը տասնյակ մարդկանց է  բերման ենթարկել, և ինչպես Փաշինյանն էր հանձնարարել՝ ոչ թե թավշյա, այլ երկաթյա մեթոդներով՝ ասֆալտին պառկեցնելով ու թևեր ոլորելով։

2021- Հայաստանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, «Հայոց Արծիվները» դադարեցրել են քարոզարշավը և կոչ արել չեղարկել ընտրությունները:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1099– Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ սկսվել է Երուսաղեմի պաշարումը։

1340-Հոլանդիայում հիմնադրվել է Ռոտերդամ քաղաքը:

1494– Իսպանիան և Պորտուգալիան «Տորդեսիլյասի պայմանագրով» բաժանել են Նոր աշխարհի գաղութացման տարածքները։

1498-Կոլոմբոսը սկսել է իր երրորդ ծովային ճանապարհորդությունը:

1654-թագադրվել է ֆրանսիական թագավոր Լյուդովիկոս 14-րդը:

1692-Յամայկայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առաջացած ցունամին քշել տարել է Կարիբյան ծովում գտնվող ծովահենների գլխավոր Պորտ-Ռոյալ քաղաքը, սկսվել է Վեստ-Ինդիայում ծովահենության դարաշրջանի անկումը:

1732-Ռուսաստանի թագուհի Աննա Իոհանովնայի համար սկսվել է կառուցվել առաջին Ձմեռային պալատը:

1775-Միացյալ Գաղութները փոխել են իրենց անունը Միացյալ Նահանգներով:

1776-բացի Նյու-Յորքը մնացած անգլիական գաղութները քվեարկել են անկախության օգտին:

1848-ծնվել է ֆրանսիացի գեղանկարիչ, գրաֆիկ, քանդակագործ, հետիմպրեսիոնիստ Պոլ Գոգենը:

1880– Երկրորդ Խաղաղօվկիանոսյան պատերազմի ժամանակ Չիլիում տեղի է ունեցել Արիկայի ճակատամարտը։

1903-Բեռլինում ֆրանսիացի գիտնական Պիեռ Կյուրին հայտարարել է նոր քիմիական էլեմենտի՝ պոլոնիումի, հայտնագործման մասին:

1929-համաձայն Լատերիանական համաձայնագրի ստեղծվել է Վատիկան պետությունը:

1942-ծնվել է լիբիական քաղաքական և ռազմական գործիչ Մուամար Կադդաֆին:

1965-«Sony»  կորպորացիան ներկայացրել է առաջին տնային վիդեոմագնիտոֆոնը, որի արժեքը եղել է 995 դոլար:

1981– Իսրայելական օդուժը իրականացրել է «Օպերա» գործողությունը, լուրջ վնաս հասցնելով Իրաքի տարածքում գտնվող ֆրանսիական արտադրության «Օսիրակ» ատոմային ռեակտորին։

1982– Թենեսի նահանգում գտնվող Էլվիս Փրեսլիին պատկանող «Գրեյսլենդ» ագարակը բացվել է որպես թանգարան։

1990 – ծնվել է ավստրալացի ռեփեր և մոդել Իգի Ազալիան։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular