ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժամանակ». Գեներալ Բաղմանյանը իմ բիզնեսը խլեց ու վաճառեց վարչապետ Կարապետյանի եղբորը

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերաքննիչ քրեական դատարանում Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ ավարտվեց Մարտունու «Պանրագործարան» ՓԲԸ տնօրեն Թաթուլ Բաղդասարյանի վերաքննիչ բողոքի քննությունը:

Հիշեցնենք, որ այս գործով անցնում են մի շարք ազդեցիկ դեմքեր, պաշտոնյաներ:

Բողոքող կողմը՝  Թաթուլ Բաղդասարյանը, պնդում է, թե գեներալ Հայկազ Բաղմանյանը «իր ուսադիրներն օգտագործելով՝ ճնշել է Մարտունու իշխանավորներին, կադաստրի պետին, քննչական մարմիններին եւ դատարանին»:

Բոլորն էլ կայացրել են որոշումներ՝ ոտնահարելով իր իրավունքները: Թաթուլ Բաղդասարյանի սեփականություն հանդիսացող հողատարածքը անօրինական կերպով խլվել է նրանից եւ վաճառվել Հայկազ Բաղմանյանի որդու ընկերությանը:

Դատական այս ատյանում եւս պարտություն կրելով՝ Թաթուլ Բաղդասարյանը հայտարարեց. «Վերաքննիչ դատարանը իմ բողոքը մերժելու որոշում կայացրեց գեներալի ճնշման տակ լինելով… Վարչապետը դիմում է Սփյուռքին, թե՝ եկեք, ներդրումներ կատարեք, բայց էս երկրի քաղաքացին, ով աշխատել, հարկեր է վճարել, սեփականազրկվում է… Գեներալ Հայկազ Բաղմանյանը միշտ ազդեցություն  է ունեցել Մարտունու իշխանավորների, քննչական մարմինների վրա, հիմա էլ նրա ազդեցությամբ վերաքննիչ դատարանը մերժեց ինձ… Ես իմ ճիշտը չեմ կարողանում ապացուցել… Բայց դեռ պիտի բողոքեմ վճռաբեկ դատարան, հետո՝ եվրոպական դատարան, նաեւ՝ ՀՀ վարչական դատարան…»:

Ըստ Թաթուլ Բաղդասարյանի՝ Մարտունիում «լուրեր են շրջանառվում», որ գեներալ Հայկազ Բաղմանյանը գազալցակայանի բիզնեսի 70 տոկոսը վաճառել է երեք փայատերերի՝ իր իմանալով՝ ներկա վարչապետի մտերիմներին: Ընդ որում՝փայատերերից մեկի ազգանունը Կարապետյան է, եւ Թաթուլ Բաղդասարյանը ենթադրում է, թե, ըստ շրջանառվող լուրերի, այդ Կարապետյանը վարչապետ Կարապետյանի մերձավոր բարեկամներից է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular