ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրդեհ Երևանում հայտնի «Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ի տարածքում․ ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեւանում, հունիսի 6-ին, հրդեհ է տեղի ունեցել. ժամը 02։15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցի թիվ 2/2 հասցեում գործող «Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ի տարածքում հրդեհ է բռնկվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատների մի քանի մարտական հաշվարկ։

Պարզվել է՝ այրվել են փայտե ապրանքներ։ Հրդեհի հետևանքով էլ, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular