ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի ղեկավարությունը խախտում է իր կարմիր գծերը. կգնա՞ «Ճակատը» իրական պայքարի, թե՞ կվերածվի բուտաֆորիայի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի ղեկավարությունը խախտել է իր իսկ հայտարարած կարմիր գծերը, թե որևէ զիջման չի գնալու Ադրբեջանին, և Ադրբեջանի և Հայաստանի ադրբենաջամետ իշխանության հետստվերային համաձայնությամբ, սկսել է օգտվել Լաչինի միջանցքով, այդկերպ լեգիտիմացնելով Ադրբեջանի վերահսկողությունը։

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» երեկ կոշտ հայտարարությամբ դատապարտել է Արցախի գործող իշխանությունների վարքը՝ նախագահ Արայիկ Հարությունյանին փաստացի մեղադրել Արցախի շահերը դավաճանելու մեջ։ Ըստ ճակատի, հունիսի 4-ից սկսած՝ Արցախի իշխանությունների կազմակերպմամբ ու ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ և ուղեկցությամբ, Արցախից Հայաստան և Հայաստանից Արցախ քաղաքացիներ են տեղափոխվում՝ անցնելով «Լաչինի միջանցք»-ում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետով:

«Ներկայում տեղի ունեցող իրադարձությունները Շարժումը համարում է Արցախի Հանրապետության նախագահի կողմից իր իսկ հայտարարած կարմիր գծի՝ Հայաստանի հետ անխափան և առանց սահմանափակումների կապի ապահովման խախտում»,- փաստել է ճակատը՝ կոչ անելով անհապաղ վերանայել «Լաչինի միջանցք»-ում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետով քաղաքացիների երթևեկի վերաբերյալ որոշումը, զերծ մնալ առանց հանրային քննարկումների, առանց այդ որոշումներից բխող վտանգների ուսումնասիրման ռազմավարական նշանակություն ունեցող որոշումներ ընդունելու արատավոր երևույթից:

Այն, որ Արայիկ Հարությունյանը վաղուց հայաստանյան իշխանությունների ուղիղ ցուցումներն է կատարում, որևէ բանով չի տարբերվում փաշինյանական իշխանության այլ սպասարկուներից, սեփական բիզնես շահերն էլ վեր է դասել Արցախի շահերից, նորություն չէ։ Բայց ժամանակ առ ժամանակ Հարությունյանը, մեղմիկ հայտարարություններ անելով փորձում էր պահպանել իր դիրքերը, կարմիր գծեր էր գծում, շեղում հանրությանը։ Մինչդեռ առաջին իսկ ճնշման տակ վախեցել և ընկրկել է։

Փաստացի, Արցախում նախագահը լուրջ խոչընդոտ է դարձել Արցախի անկախությանը, փոխարենը շանտաժ է անում, թե իր գնալու դեպքում Արցախում լեգիտիմ ըտրություններ անցկացնելն անհնար կլինի։

Ի դեպ, Արցախի ընդդիմադիր շրջանակները տևական ժամանակ կերել ու այժմ էլ ուտում են այդ կուտը, բայց գիտակցում, որ այսօր դրված է Արցախի լինել-չլինելու հարցը։ Եվ կարևորագույն հարցն այն է, կունենա՞ Արցախը պետք է ունենա առաջնորդ, որը աշխատի Արցախի շահերից, այլ ոչ Փաշինյանի և Ալիևի շահերից։ Շրջափակման մեջ գտնվող Արցախում հասունանում է պրոհայկական իշխանություն ձևավորելու հարցը, և արցախյան ընդդիմությունը պետք է իր համար որոշում ընդունի, գնալու՞ է գեղեցիկ փաթեթավորման հետևից, թե՞ իրական քայլեր է անելու Արցախը փրկելու։

Հարցը հստակ է, կամ Արայիկ Հարությունյանը ծախում է Արցախը, կամ գալիս են մարդիկ, որոնք պատրաստ են ամրոցի վերածել Արցախը։ Ընդ որում, թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում և Սփյուռքում զանգվածային արձագանքը Արցախի փրկության կողմն է, և այդ հանգամանքից չօգտվելը իրապես ազգային շահերի դեմ հանցագործություն կլինի։ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» պետք է գիտակցի մարտահրավերներն ու սպառնալիքները, կամ վերածվի հայաստանյան տիտղոսային ընդդիմության, որը սահմանադրական եղանակներով տապալեց իշխանության դեմ պայքարը՝ այն վերածելով «ֆանարիկներով» զբոսանքի։

Մերի Անանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular