ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանները Երևանի 2 հասցեում ապօրինի զենք–զինամթերք են հայտնաբերել. ձերբակալվածներ կան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրավապահները Երևանի Լոմոնոսովի և Դավիթ Անհաղթի փողոցների 2 հասցեում ապօրինի զենք–զինամթերք են հայտնաբերել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Էրեբունու բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ 32-ամյա մի երիտասարդ Լոմոնոսովի փողոցի իր տանը ապօրինի զենք և զինամթերք է պահում: Հունիսի 6-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է Էրեբունու բաժին: Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդի մայրը ոստիկաններին է ներկայացրել մեկ ինքնաձիգ, մեկ ողորկափող հրացան, 7,62 մմ տրամաչափի 17 փամփուշտ և ինքնաձիգի պահեստատուփ:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներն էլ նույն օրը Դավիթ Անհաղթի փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով, և 21 սմ երկարությամբ ծալովի դանակ՝ 10 սմ շեղբի երկարությամբ:

Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular