ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիմապակին թաղանթապատված վիճակում վարելու դեպքում վարչական ներգործության միջոցների կիրառումը կարեւոր է. ՀՀ ոստիկանապետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԳՆ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը հունիսի 6-ին օպերատիվ խորհրդակցություն էր հրավիրել Երևան քաղաքի վարչության ղեկավար կազմի, բաժինների, ինչպես նաև ենթակա ստորաբաժանումների պետերի և նրանց տեղակալների մասնակցությամբ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կարևորելով համակարգում բարեփոխումների ռազմավարությունը՝ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն անդրադարձավ առանցքային այն խնդիրներին, որոնց լուծումը պահանջում է ամենօրյա հետևողական և բարեխիղճ աշխատանք՝ օրենքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքների հաշվառումով:

ՆԳՆ ոստիկանության պետի համոզմամբ՝ քաղաքացիների հետ շփումներում նոր ոճի և ձեռագրի որդեգրման, հանցավորության դեմ ամենօրյա հետևողական պայքարի, հասարակական կարգի պահպանման և ծառայության այլ ոլորտներում տքնաջան աշխատանքի արդյունքները տեսանելի կլինեն միայն այն դեպքում, երբ համակարգի յուրաքանչյուր ներկայացուցիչ դրսևորի բացառիկ պատասխանատվություն և օրինակելի վարք:

Արամ Հովհաննիսյանը առանձնահատուկ շեշտեց՝ պետք է բացառել կարգապահական թեկուզ աննշան խախտումները՝ ոստիկանի բարեվարքությունը համարելով կարևոր նախապայման համակարգի վարկն ու հեղինակությունը բարձր պահելու գործում:

ՆԳՆ ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց հունիսի 1-ից գործող իրավակարգավորումներին՝ կարևորելով ավտոմեքենաների, այդ թվում՝ ծառայողական ավտոմեքենաների ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման կամ դիմապակին թաղանթապատված վիճակում վարելու դեպքերով վարչական ներգործության միջոցների կիրառումը:

Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը անդրադարձավ նաև ոստիկանության բարեփոխումների շրջանակներում նախատեսվող ատեստավորման գործընթացին, որը հնարավորություն կընձեռի բարձրացնելու ոստիկանության ծառայողների աշխատավարձը, էականորեն բարելավելու նրանց սոցիալական վիճակը:

Անդրադարձ եղավ նաև կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, թմրամիջոցների դեմ պայքարի և ապօրինի զենք-զինամթերքի առգրավման ուղղությամբ ոստիկանության կողմից ձեռնարկվող միջոցառումներին:

Ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը շեշտադրեց՝ պետք է ակտիվացնել «Ծխախոտային արտադրատեսակի և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում իրականացվող միջոցառումները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular