ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՌՕ օդաչուները ՀՀ երկնքում բարձրագույն պիլոտաժի տարրեր են կատարել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի օպերատիվ-մարտավարական ավիացիայի ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչների օդաչուները ուսումնամարզական թռիչքների շրջանակում բարդ և բարձրագույն պիլոտաժի տարրեր են կատարել։ Այս մասին հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։

«Տարբեր բարձրություններում գիշերային և ցերեկային ժամերին անձնակազմը թռիքռներ է կատարել նշված երթուղիներով մարտական հետադարձների, հորիզոնական «տակառների», թեքադարձերի, մեծ անկյունով կորերի և այլ տարրերի մշակմամբ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Ուսումնամարզական թռիչքներին ներգրավվել է ավելի քան 120 զինծառայող, շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ բազմաթիրախային ՄիԳ-29 կործանիչներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular