ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուրախ եմ, որ ռուսական բիզնեսը Հայաստանում իրենց լավ են զգում. Փաշինյանը` Միշուստինին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախ է, որ ռուս գործարարները Հայաստանում իրենց լավ են զգում։ Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը։

«Մենք շատ լավ դինամիկ ունենք եւ ես շատ ուրախ եմ, որ ռուսական բիզնեսը Հայաստանում իրեն լավ է զգում: Նախորդ տարի մենք քննարկել ենք, թե ինչպես կարելի է ակտիվացնել տնտեսական կապերը և այսօր, նայելով արդյունքներին, արձանագրում եմ, որ այն, ինչի մասին մենք խոսել ենք` մեծ մասամբ կյանքի է կոչվել։ Շատ ուրախ եմ դրա համար: Բավական ներդրումային ակտիվություն է նկատվում, համատեղ ապրանքաշրջանառությունը աճում է և դա օգնում է Հայաստանի տնտեսությանը»,– նշեց Փաշինյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 7-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերին, ինչպես նաև` Եվրասիական կոնգրեսին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular