ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ակտիվացումը հարցեր է առաջացնում. Զախարովա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի գործողությունների համատեքստում հարց է առաջանում՝ կապված հայ-ադրբեջանական կարգավորման գործում հանկարծակի ակտիվության հետ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նախկինում, առաջին հերթին ԵՄ-ի կողմից, անդրկովկասյան խնդիրների նկատմամբ ոչ ոք առանձնապես հետաքրքրություն չի ցուցաբերել։ Հիմա, հավանաբար, փոխվել է կոնյունկտուրան։ Եկեք հղում անենք պատմական փորձին, որը ցույց է տալիս, որ դրսից պարտադրված խաղաղ բանաձեւերը, հատկապես նրանք, որոնք առաջարկվում եւ մղվում են արագացված ռեժիմով, երբեք ոչ մի լավ բանի չեն հանգեցրել։ Պետք է իմանալ տարածաշրջանի պատմությունը, հակամարտության պատմությունը, ժողովուրդների պատմությունը, պետք է խորապես զգալ եւ, ամենակարեւորը, իսկապես հակված լինել խաղաղ կարգավորմանը։ Ոչ պակաս կարեւոր է այդ նպատակին հասնելու անկեղծ ցանկությունը»,-ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular