ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ դեսպանը կարծում է, որ Վրաստանը պետք է ստանա թեկնածուի կարգավիճակ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին կողմ է արտահայտվել երկրին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն, սակայն նշել է, որ Թբիլիսին, ըստ Եվրահանձնաժողովի առաջարկությունների, պետք է առաջընթաց ունենա, հաղորդում է Interpressnews-ը։

Դեսպանը հիշեցրել է, որ Եվրահանձնաժողովն այժմ աշխատում է Վրաստանի կողմից ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին զեկույցի պատրաստման ուղղությամբ, որը կհրապարակվի հոկտեմբերին։

«Այունհետ տարեվերջին ԵՄ անդամ 27 երկրների ղեկավարները՝ նախագահներն ու վարչապետները, կհանդիպեն ամենաբարձր քաղաքական մակարդակով եւ կորոշեն, թե հետագա ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն՝ կապված ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի հայտի հետ», - ասել է Գերչինսկին։

 

Դիվանագետի խոսքով՝ իր անձնական կարծիքն այն է, որ Վրաստանը պետք է թեկնածուի կարգավիճակ ստանա։

«Բայց շատ կարեւոր է, որ մինչեւ տարեվերջ մնացած ժամանակը օգտագործվի 12 առաջնահերթությունների հարցում հնարավորինս մեծ առաջընթացի հասնելու համար։ Շատ կարեւոր է նաեւ, որ Վրաստանից լավ նորություններ ստացվեն»,- հավելել է ԵՄ դեսպանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular