Ինձ համար դա շատ տխուր պատմություն է. Քրիստինե Պեպելյան
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾTert.am-ը գրում է. Քրիստինե Պեպելյանը նորություն ունի երկրպագուների համար։ Նա առաջիկայում մեկ այլ տեսահոլովակ էլ կներկայացնի։
Երկրորդ երգը կոչվում է «Կամաց–կամաց», երաժշտության հեղինակը Գուրո Գասպարյանն է, խոսքերինը՝ Նարեկ Ստամբոլցյանը։ «Ես մի քիչ տարակուսում էի՝ երգել այս ստեղծագործությունը, թե ոչ, որովհետև ինձ համար դա շատ տխուր պատմություն է»,- ասաց Քրիստինեն ու հավելեց, որ մի քանի անգամ մերժել է այն կատարելու առաջարկը:
«Երբ Գուրոն երգն ուղարկեց, լսեցի, արտակարգ սիրուն էր, բայց շատ տխուր։ Հասկացա, որ այն երգելու ցանկություն չունեմ, երգը լսում էի, տրամադրությունս ընկնում էր։ Ես իրեն մերժեցի։ Ասացի՝ եթե ես երգեմ, շատ մարդիկ տխրելու են։ Պայմանավորվեցինք, որ ուրիշն է երգելու այն»,– ասաց Քրիստինեն ու պատմեց, թե ինչպես երգը, ի վերջո, գտավ իրեն։
«Մի քանի օր անց Գուրոն նորից զանգեց, ասաց, որ երգն ուզում են, սակայն ուզում էր վերջին անգամ փորձել։ Ասաց՝ կարո՞ղ է փոշմանել ես, որովհետև շատ եմ ուզում , որ դու երգես, քո ձայնն եմ լսում այս երգում և ենթադրում եմ, որ այն էմոցիաները, ապրումները, որ ունեցել ենք այս երգը գրելիս, քեզանից լավ ոչ ոք չի կարող տեղ հասցնել։ Որոշեցի, այնուամենայնիվ, երգել»,– նշեց երգչուհին
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում