ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ ԱԽՔ-ը պետք է կողմնորոշվի՝ կամ ՌԴ-ի հետ նորմալ քննարկում է ունենում, կամ՝ նման բաներ հայտարարում․ Զախարովա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում մեկնաբանել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները՝ կապված տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում սահմանային հսկողության հետ։

Զախարովան նշել է, որ հարցը հնչեցնելիս լրատվամիջոցի ներկայացուցիչն ամբողջությամբ չի մեջբերել Գրիգորյանի հայտարարությունը.
«Ինչ–որ հարձակումներ են եղել Մոսկվայի դեմ։ Նախ՝ կուզենայի, որ ձեր նշած Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչը (Արմեն Գրիգորյանը,- խմբ.) ամեն դեպքում կողմնորոշվեր՝ կա՛մ նորմալ երկխոսություն, որը ոչ միայն հնարավոր է, որը պետք է լինի և որի փորձը մենք ունենք հայկական կողմի հետ, կամ նման հայտարարություններ։ Մենք ընտրում ենք առաջինը»,- ասել է Զախարովան։

Ինչ վերաբերում է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ապա ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ այդ հարցը «էականորեն մշակվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի կողմից»։ Նա հավելել է, որ ճիշտ չի համարում արձագանքել սահմանամերձ հատվածներում հսկողության վերաբերյալ Գրիգորյանի մեկնաբանությունին՝ ընդգծելով, որ այդ հարցը գտնվում է «համապատասխան ներկայացուցիչների իրավասության ներքո, որոնք նշանակվել են և որոնց իրենց գործառութային պարտականություններում վերապահվել են նման հարցերի քննարկումը երեք երկրներից յուրաքանչյուրի ղեկավարության կողմից»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular