ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պրոֆեսոր Ուգլովի դիետան. ինչպես ընդամենը 10 օրում ազատվել 5 կգ ավելորդ քաշից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ավելորդ քաշից ազատվելու համար մարդիկ հաճախ դիմում են բժիշկների օգնությանը և բնականաբար նախապատվությունը տալիս են փորձառու մասնագետներին: Նման փորձառու մասնագետ էր նաև հայտնի վիրաբույժ, պրոֆեսոր Ֆյոդոր Ուգլովը, որն ապրել է 104 տարի և հեղինակել բազմաթիվ գրքեր:

 Ավելորդ քաշի խնդրին Ուգլովն իր կարիերայի ընթացքում բազմիցս է բախվել: Նա ավելորդ քաշը համարում էր իմունային համակարգի թուլացման արդյունք և հոդերիդեգեներատիվ փոփոխություն: Այդ իսկ պատճառով բժիշկը մշակել է մի դիետա, որի շնորհիվ բազմաթիվ մարդկանց հաջողվեց ազատվել ավելորդ քաշից:

Պրոֆեսոր Ուգլովի դիետան 

1.    Առաջին նախաճաշը ժամը 09:00-ին 

Հարկավոր է խմել մի բաժակ բնական սուրճ: Կարելի է նաև օգտագործել կանաչ թեյ, մեկ թեյի գդալ մեղրով:

 2.    Երկրորդ նախաճաշը ժամը 11:00-ին 

Անհրաժեշտ է ուտել 1 հատ խաշած հավկիթ և 8 հատ սալորաչիր:

 3.    Ճաշը ժամը 14:00-ին

 Կարելի է ուտել 200 գրամ տավարի խաշած միս կամ մի կտոր հավի անյուղ կրծքամիս: Որպես խավարտ հարկավոր է պատրաստել կաղամբող ու գազարով աղցան (100 գրամ): Նաև հարկավոր է ուտել 1 հատ նարինջ:

 4.    Ընթրիքը ժամը 19:00-ին

 Հարկավոր է ուտել 30 գրամ պինդ պանիր և 1 հատ խնձոր կամ նարինջ:

 5.    Քնելուց մեկ ժամ առաջ

 Քնելուց առաջ հարկավոր է ուտել 200 գրամ անյուղ յոգուրտ:

 10 օր նման սննդակարգին հետևելով կարելի է ազատվել 3-5 կգ ավելորդ քաշից: Սակայն հարկ է հիշել, որ դիետան կարելի է կրկնել միայն երկու ամիսը մեկ:

 Նյութի աղբյուրը՝ sovkusom.ru

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular