ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ական պաշտոնյայի կողմից ծեծված երիտասարդին վիրահատել են. գյուղացիները շրջափակել են ՔՊ-ական պաշտոնյայի տունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՔՊ-ական պաշտոնյայի կողմից ծեծված երիտասարդին վիրահատել են, նրա գլխին 8 կար են դրել բժիշկները: Այս մասին  մասին  NEWS.am-ին հայտնեց ակցիայի մասնակից Արագածավանի բնակիչներիկց մեկը, որը նույնպես մասնակցում էր բողոքի ակցիային:

«Ճանապարհը այս պահին բացել ենք, գյուղացիները պաշտոնյայի տունն  են շրջապատել, այստեղ մեծ թվով ոստիկաններ են տան մոտ կանգնած: Մենք պահանջում ենք, որ պաշտոնյան գա եւ մեզ բացատրի, թե ինչու է նման կերպ վարվել, ինչու է ծեծել երիտասարդին»,-ասաց վրդովված արագածավանցին:

Ավելի  վաղ հայտնել էինք, որ  լարված իրավիճակ է Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում, գյուղացիները ճանապարհ են փակել՝ պահանջելով ՔՊ-ական պաշտոնյանյին,ով հարվածել եւ գազ էր փչել Արագածավանի բնակիչ երիտասարդ տղայի դեմքին:
 Այս պահին գյուղացիների հետ բանակցություններ են վարում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու Ոստիկանության Թալինի բաժնի պետ Արմեն Հարությունյանը, որպեսզի ճանապարհը գյուղացիները բացեն, սակայն դեռևս այն արդյունք չի տալիս:

«Բացարձակ անգրագետ, անտառաճանաչ, հաբրգած պաշտոնյա է». Արագածավանում իրավիճակը լարված է, 40 ոստիկան է ժամանել

ՔՊ-ական պաշտոնյան գազ է փչել հիվանդ երիտասարդի երեսին և մահակով հարվածել նրան․արագածավանցիները ճանապարհ են փակել

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular