ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հողազանգվածի սահք Քարագլուխ գյուղում. վնասվել են հարակից այգիների պտղատու և դեկորատիվ ծառեր, դաշտի ճանապարհը փակվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 7-ին, ժամը 10:49-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քարագլուխ գյուղի «Կալեր» կոչվող տարածքում տեղի է ունեցել հողազանգվածի սահք․ վնասվել են ճանապարհներ և պտղատու ծառեր։

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ լանջից տեղի է ունեցել մոտ 750 քմ մակերեսով հողազանգվածի սահք՝ 80-ից 100 մ երկարությամբ, ինչի հետևանքով վնասվել են հարակից այգիների պտղատու և դեկորատիվ ծառերը․ դաշտամիջյան ճանապարհը (մոտ 4 մ լայնությամբ և 40 մ երկարությամբ) փակվել է հողազանգվածով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular