ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլի հյուրընկալմանը․ Պետդեպ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք շարունակում ենք հավատալ, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար: Այս մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտա Պատելը։

Հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները հաջորդ շաբաթ Վաշինգտոնում նախատեսված հանդիպմանը կարող են իսկապես ինչ-որ նշանակալի հաջողության հասնել, ԱՄՆ Պատելը պատասխանել է՝ կրկնելով ավելի վաղ արված հայտարարությունը․ «Անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլի հյուրընկալմանը, քանի որ կողմերը շարունակում են խաղաղ ապագայի ձգտել Հարավային Կովկասի տարածաշրջանում»։

Հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը։ Վերջին անգամ նրանք հանդիպել են մայիսի սկզբին կրկին ԱՄՆ-ում։ Այդ բանակցություններին կհաջորդի Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Բրյուսելում՝ հուլիսի 21-ին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular