ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակավ նվաստացում. ինչպես է Նիկոլ Փաշինյանը մասնակցել Թուրքիայի նախագահի երդմնակալությանը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Bloknot.ru–ն գրում է, որ չնայած Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների բացակայությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը, որը տեղի է ունեցել նախօրեին։ Բայց, ինչպես համոզված են որոշ քաղաքական վերլուծաբաններ, Հայաստանի վարչապետը չպետք է դա աներ, քանի որ Հայաստանի ղեկավարին հրապարակավ նվաստացրել են: Սկզբում ամեն ինչ ընթացել է արարողակարգով։ Փաշինյանին ջերմորեն դիմավորել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ճիշտ է, մի քանի ժամ անց պարզվել է, որ նա կորցրել է իր պաշտոնը։ Էրդողանի նոր կառավարությունում արտաքին քաղաքականության վարչության պետի տեղը զբաղեցրել է երկրի Ազգային հետախուզական կազմակերպության նախկին ղեկավար 55-ամյա Հաքան Ֆիդանը, որին նորընտիր նախագահը անվանել է իր «գաղտնիքների պահապանը»։

Նվաստացումը տեղի է ունեցել ավելի ուշ: Նախագահ Էրդողանը, թվարկելով Թուրքիայի ղեկավարի երդմնակալության արարողությանը ներկա օտարերկրյա հյուրերին, չի նշել Հայաստանի վարչապետի անունը։ Էրդողանը թվարկել է Ադրբեջանի, Բուլղարիայի, Վենեսուելայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Պակիստանի և Ուզբեկստանի ղեկավարներին, նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, աֆրիկյան մի շարք երկրների ղեկավարներին, սակայն հարկ չի համարել նշել Հայաստանի կառավարության ղեկավարի անունը։ Եվ դա, ըստ երևույթին, չի կարելի վերագրել մոռացկոտությանը, քանի որ հետո հաջորդել է հերթական նվաստացումը։ Փաշինյանին նստեցրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թիկունքում։ Ավելին, Ադրբեջանի ղեկավարն ու նրա կինը նստած էին Էրդողանի հետ նույն շարքում: Որոշ լրատվամիջոցներ, թուրքական պետական ​​TRT հեռուստաալիքով արարողության ռեպորտաժ դիտելուց հետո, նկատել են ևս մեկ մանրամասն. կինն ու օգնականը Էրդողանին ասել են, որ նա մոռացել է ինչ-որ մեկին շնորհակալություն հայտնել: Դրանից հետո Թուրքիայի ղեկավարը դիմել է իր ընտրական մրցակից Սինան Օգանին, ով Էրդողանին էր տվել իր ընտրողների ձայները, կարծես թե խոսքը հենց այդ քաղաքական գործիչի մասին է։ Եվ Փաշինյանի անունը, անգամ «ակնարկներից» հետո չի հնչել: Ինքը՝ թուրք առաջնորդը, դա բացատրել է նրանով, որ հյուրերը չափազանց շատ են, և յուրաքանչյուրին նշելու համար ժամանակը չի բավականացնի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular