ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն առարկություն կներկայացնի ՄԻԵԴ` առեւանգված զինվորների դեմ քրեական հետապնդման համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն առարկություններ կներկայացնի ՄԻԵԴ՝ կապված Ադրբեջանի կողմից առեւանգված երկու հայ զինծառայողների դեմ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ-ի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նա նշեց, որ հայկական կողմը այս պահին ուսումնասիրում է գերեվարված երկու հայ զինծառայողների վերաբերյալ Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ ներկայացված փաստաթղթերը։

«Մինչեւ հունիսի 16-ը ՄԻԵԴ–ը հայկական կողմին ժամանակ է տվել դիրքորոշումներ ներկայացնելու համար»,- նշեց Եղիշե Կիրակոսյանը։

Հիշեցնենք՝ մայիսի 26-ին ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտնեց, որ ժամը 19:00-ից ընդհատվել է կապը՝ մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ։ Մայիսի 27-ին միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաեւ զինվորներից մեկին ամրակցված զենքը։ Նույն օրը հայտնի դարձավ նրանց առեւանգել են ադրբեջանցիները։ ՊՆ–ն հրապարակել է նաեւ զինծառայողների անունները` Հարություն Յուրիկի Հովագիմյան եւ Կարեն Աշոտի Ղազարյան:

Մարտական հենակետեր սնունդ մատակարարող երկու հայ զինծառայողների առեւանգման փաստով Հայաստանը դիմել է Ստրասբուրգի դատարան՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular